Սբ Խաչի պատարագ և Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days, 6 September

Սբ Խաչի պատարագ և Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days

Hamshen Tour - Համշեն Տուր

Highlights

Sat, 06 Sep, 2025 at 05:00 am

Hamshen Tour - Համշեն Տուր

Advertisement

Date & Location

Sat, 06 Sep, 2025 at 05:00 am - Mon, 08 Sep, 2025 at 11:45 pm (AMT)

Hamshen Tour - Համշեն Տուր

Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia

Save location for easier access

Only get lost while having fun, not on the road!

About the event

Սբ Խաչի պատարագ և Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days
🇺🇸👇🇷🇺
ՍԲ ԽԱՉԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՎԱՆՈՒՄ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՕՐ
Աղթամար, Վան, Կարս, Անի, Բայազետ, Բերկրի

Սեպտեմբերի 6-8 | 93.000Դ | 093 55 14 85

📍 Արևմտյան Հայաստանն է կանչում, կանչում են մեր արմատները, կարոտը, հայրենիքը։ Խիստ խորհրանշական է նաև մեկնման օրը՝ գնում ենք մասնակցելու տարին միայն մեկ անգամ մատուցվող պատարագին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում։ Բացի այդ, մեզ են սպասում չքնաղ Անին, հզոր Կարսը, աննման Վանն ու հիասքանչ Աղթամարը, գեղեցիկ Բերկրին ու շատ-շատ ավելին։ Մեր հրաշալի եռօրյա ուղևորության ընթացքում կնավարկենք Վանա լճով և կտեսնենք Աղթամար կղզին ու Սբ Խաչ եկեղեցին, կանցնենք Մասիս լեռան լանջերով, կզովանանք Բերկրիի ջրվեժի, Ծովակն Հյուսիսո լճի և Արաքս գետի ջրերով, կբացահայտենք Կարս ու Վան քաղաքները, Բայազետի, Կարսի ու Վանի հզոր բերդերը, մի շարք այլ պատմական վայրեր։ Երեք հիասքանչ օր ու նույնքան հիասքանչ բացահայտումներ՝ Համշեն տուրի յուրահատուկ մատուցմամբ։

Համշեն տուրի առավելությունները՝

- Վերջին տարիների ընդգծված առաջատարը մասնակիցների թվով և երթուղիների բազմազանությամբ,

- 10 տարի ոլորտում և մինչև այժմ ոլորտի միակ տուրօպերատորը, որը մեծամասամբ կենտրոնացած է Արևմտյան Հայաստան ուղղության վրա,

- Տարածքի լավագույն հյուրանոցներն ու ռեստորանները, ամենաթարմ ավտոպարկը,

- Մանրամասն ներկայացված ծրագիր և որ ամենակարևորն է՝ դրա ամբողջական իրականացում,

- Եվ ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ գիդեր (պատմաբան-թուրքագետներ), որոնք բոլորը տիրապետում են տեղի լեզվին և երկար տարիներ մասնագիտացած են այս ոլորտում,

- Երկու մեքենա, երկու վարորդ։

🚩 ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝

🟢 ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՎԵՀԱՇՈւՔ ՄԱՍԻՍԸ

մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

▪ Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

▪ Անի. Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ

▪ Արաքս գետ և անցում Իգդիրով

ընթրիք՝ Բայազետ

գիշերակաց՝ Վան կամ Բայազետ:

✔ Ճանապարհ ընկնելով Երևանից և անցնելով Բավրայով՝ մուտք ենք գործում Ջավախք աշխարհ։ Մեր առաջին կանգառն է Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճ Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը)։ Ծովակնից հետո ուղի կբռնենք դեպի հրաշագեղ Անի: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած, ինքնին մի պատմություն դարձած հոյակերտ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին են պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ․ տեսնել Անին ու… ապրել, այո՛, ապրե՛լ: Անին լիարժեք վայելելուց հետո հաջորդիվ կանգ կառնենք Մայր Արաքսի ափին՝ գետին մոտենալու հնարավորությամբ: Կանցնենք նաև Մասիս լեռան լանջերով, որը երազանքի է նման և հայտնվելով լեռան մյուս կողմում՝ կտեսնենք Մասիսը «հակառակ» կողմից: Տպավորիչ օրը երաշխավորված է։

🟢 ՕՐ 2 | ՎԱՆԱ ԵՐԱԶ

նախաճաշ հյուրանոցում

▪ Աղթամար կղզի. Սբ Խաչ եկեղեցի և պատարագ

ճաշ՝ Վանա տառեխ Վանա լճի ափին

▪ Վան. Վանի (Տուշպա/Տոսպ) բերդ, Ուրարտական արքաների դամբարան

▪ Վանա կատուներ

▪ Մհերի դուռ և Ագռավաքար

գիշերակաց՝ Վան կամ Բայազետ:

✔ Եվ ահա նավարկում ենք Վանա լճի Աղթամար կղզի, որտեղ հոյակերտ Սբ Խաչ եկեղեցում մատուցվելու է ամենաամյա պատարագը։ Խիստ խորհրդանշական և զգացմունքային պահ։ Կմասնակցենք պատարագին, կունենանք նաև ազատ ժամանակ կղզում, որից հետո կվերադառնանք Վանա լճի ափեր՝ համտեսելու տառեխը։ Ագռավաքարն ու Մհերի դուռն են մեզ սպասում, որը գուցե հենց մենք ենք բացելու։ Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույն ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու Վանի երեքհազարամյա բերդը, որտեղից անպատմելի տեսարան է բացվում դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին

🟢 ՕՐ 3 | ԱՆԱՌԻԿ ԿԱՐՍԸ

նախաճաշ հյուրանոցում

▪ Բերկրիի ջրվեժ

▪ Արարատ լեռան լանջերով անցում և տեսարան լեռան մյուս կողմից

▪ Բայազետի բերդ

ճաշ Կարսում

▪ Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան:

✔ Երրորդ օրվա մեր առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում։ Հերթը Բայազետ-Դարոյնքի հզոր բերդինն է։ Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է Կարսի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի տառապյալ, բայց հզոր Սբ Առաքելոց եկեղեցին: Իսկ Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին» և զգալ նրա ամեն տողը հայկական պատմական հետքը չկորցրած այս քաղաքում: Կարսից կրկին վերադարձ Երևան՝ անմոռանալի հույզերով և տպավորություններով։

---------------------------------------------

💳 Գինը՝ 93․000 դրամ, որը ներառում է՝

✔ 3+ աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ),

✔ բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter/VW Crafter)

✔ 2 անգամյա որակյալ սնունդը (ընտրովի ճաշացանկով)

✔ պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)

✔ տեսարժան վայրերի ԲՈԼՈՐ մուտքավճարները

✔ Վանում նավարկության վճարը:

❌ Գինը ՉԻ ներառում՝

- Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 17.000Դ)

⏰ Մեկնումը՝ 5:00, Թումանյան 8 հասցեից:

🇺🇸 https://bit.ly/3QDK7xI
🇷🇺 https://bit.ly/3OnKvio

---------------------------------------------

💻 Մեր բոլոր տուրերը՝ https://hamshen.am

🏠 Թումանյան 8, Երևան

☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485

📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85

#ԵրազանքԻրականացնողները #HamshenTour


You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:

interested
Stay in the loop for updates and never miss a thing. Are you interested?
Yes
No

Ticket Info

Tickets for Սբ Խաչի պատարագ և Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days can be booked here.

Advertisement

Nearby Hotels

Hamshen Tour - Համշեն Տուր, Թումանյան փողոց 8, Երեւան, Հայաստան, Yerevan, Armenia
Reserve your spot
Advertisement
Սբ Խաչի պատարագ և Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days, 6 September
Սբ Խաչի պատարագ և Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days
Sat, 06 Sep, 2025 at 05:00 am